Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ծանոթացել է ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների որակի

04.09.2023

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օրերս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացել է Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների որակին և կատարման ընթացքին։

2023-24թթ․ ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ՏԿԵՆ, Ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ իրականացվում է Թթուջթր-Նավուր 40 կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածի հիմնանոերոգման աշխատանքներ, կապալառուներ՝ «Քարավան» ՍՊԸ կմ 15+000 - կմ 40+100 25 կմ հատվածի հիմնանորոգում և «Քոստրակշեն Բիլդեր» ՍՊԸ կմ 0+000 - կմ 15+000 15 կմ հատվածի հիմնանորոգում։

«Քարավան» ՍՊԸ-ի կողմից իրականացվել է 12 կմ երկարությամբ ասֆալտբետոնե ստորին շերտի կառուցման, ամբողջությամբ ավազակոպճային ծածկի տեղադրման, ջրահեռացման համակարգի հիմնական տարրերի տեղադրման աշխատանքները, զուգահեռ իրականացվում է խճային ծածկի տեղադրման, ճանապարհային շեպերի, կողային առուների կառուցման և հողային բնույթի աշխատանքներ։ Պլանավորված է մինչև նոյեմբեր ամիս ավարտել ողջ ճանապարհահտվածի ասֆալտբետոնե ստորին շերտի կառուցման և նախատեսված հողային աշխատանքները։

«Քոստրակշեն Բիլդեր» ՍՊԸ-ի կողմից հիմնականում իրականացվում է հողային աշխատանքներ, ավազակոպճային ծածկի տեղադրման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ ։ Պլանավորված է 15 կմ հատվածի ասֆալտբետոնե շերտերի կառուցման աշխատանքներն իրականացնել 2024թ․։

Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 6 մլրդ․ դրամ։


Հետևեք մեզ նաև Telegram-ում 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18