Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2023

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ը ամենահիշարժան, ամենաուրախ ու հուզառատ օրերից է կրթական գործընթացի բոլոր մասնակիցների համար։

Սիրելի դպրոցականներ, միշտ հիշեք, որ գիտելիքը ձեր ապագան է, դեպի մեծ կյանք տանող ճանապարհ։ Գիտելիքի շնորհիվ միայն դուք կկարողանաք գտնել ձեր ճիշտ տեղը ժամանակակից կյանքում, դառնալ երկրի արժանավոր քաղաքացի։

Օրվա առթիվ առանձնակի շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ում համար սեպտեմբերի 1-ին առաջին անգամ հնչելու է դպրոցական զանգը։ Թող որ դպրոցական տարիները նրանց համար դառնան գիտելիքների ձեռքբերման, ինքնահաստատման, բարի ու լուսավոր հիշողությունների տարիներ։

Սիրելի ուսուցիչներ, սեպտեմբերի 1-ը նաև ձեր տոնն է։ Մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ ձեր շնորհակալ ու պատվաբեր աշխատանքում, իսկ բոլոր դպրոցականներին մաղթում եմ նպատակասլացություն, հաստատակամություն և հագեցած ու հետաքրքիր ուսումնական տարի։

Բարի երթ բոլորիդ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18