Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրել է նիստ

29.08.2023

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրել է նիստ ՀՀ Տավուշի մարզում անտառային և բուսածածկ տարածքների հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հետ:

Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը, մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ համայնքների ղեկավարները, ՀՀ ՇՄՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Դավիթ Խառատյանը, ՀՀ ՇՄՆ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն», «Սևքարի անտառտնտեսություն», «Նոյեմբերյանի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անտառային հրդեհների, փայտածուխի արտադրման և արտերն այրելու հետ կապված մի շարք հարցեր։

Մարզպետ Հայկ Ղալումյանը հանձնարարել է ուսումնասիրել անտառամերձ փայտածուխի արտադրամասերը, անհրաժեշտության դեպքում փակել դրանք, հնարավոր հրդեհներից խուսափելու համար։

Քննարկվել են մի շարք այլ հարցեր՝ կապված շրջակա միջավայրի պահպանության հետ, մարզպետի կողմից տրվել են խիստ հանձնարարականներ դրանց կատարման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18