Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում անց է կացվել ընդլայված քննարկում

28.08.2023

Այսօր` օգոստոսի 28-ին, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում անց է կացվել ընդլայված քննարկում երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ։

Քննարկմանը մասնակցել են բոլոր համայնքների ներկայացուցիչները, խնամակալության և հոգաբարձության մարմիններ, սոցիալական աշխատողներ, ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատակիցներ, ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի ոստիկանության բաժինների ԱԳ և ԸԲԿ աշխատակիցներ։

Քննարկման ընթացքում տրվել են պարզաբանումներ մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու ռիսկի գոտում գտնվող երեխաների, նրանց ընտանիքների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև մասնակիցների կողմից ներկայացվել են առաջարկություններ վերոնշյալ երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացման ուղղությամբ։

Այս եւ օգոստոսի 23-ին կայացած քննարկումների արդյունքում որոշվել է աշխատանքների ակտիվացման նպատակով առանձին շարունակական քննարկումներ կազմակերպել մարզի 4 համայնքներում՝ շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցների մասնակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14