Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Արմեն Տիրատուրյանին և Աննա Գյուրջյանին

25.08.2023

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEADER) ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանին եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի սոցիալ տնտեսական զարգացման ծրագրերի տնօրեն Աննա Գյուրջյանին:

Հանդիպման նպատակն էր հանգամանալի ներկայացնել ծրագրի շրջանակներում մարզում կատարված աշխատանքները, ծրագրի նպատակներն ու առաջիկա անելիքները:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը:

Արմեն Տիրատուրյանը մարզպետին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում Տավուշում եւ Լոռիում ստեղծվել են հինգ Տեղական ակտիվ խմբեր (ՏԱԽ-եր), որոնք բաղկացած են պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից:

Հայկ Ղալումյանը շնորհակալություն հայտնեց ծրագիրը մարզում իրականացնելու համար՝ կարևորելով ՏԱԽ-երի դերը համայնքների զարգացման գործում։

Ծրագրի ներկայացուցիչները եւս շնորհակալություն հայտնեցին մարզպետին ծրագրին մշտապես աջակցելու և պատրաստակամության համար։
Նշենք, որ ՏԱԽ-երը մշակել են իրենց ռազմավարական գործողությունների ծրագրերն՝ ուղղված համայնքների բազմակողմանի զարգացմանը:

Այդ ծրագրերն իրականացնելու համար արդեն իսկ հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, հաղթող ՏԱԽ-երը հնարավորություն կստանան իրականացնել իրենց համայնքային զարգացման ծրագրերը՝ ստանալով ֆինանսական օժանդակություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36