Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում-քննարկում Իջեւանի համայնքապետարանում

24.08.2023

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Իջեւանի համայնքապետարանում տեղի ունեցավ ՀՀ Կառավարության 06.08.2023 թ. թիվ 1098-Լ որոշմամբ հաստատված «Տնամերձ հողամասերում այգեհիմնման եւ ոռոգման արդիական համակարգերի ներդրման» փորձնական ծրագրի քննարկումը:

Քննարկմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Խաչատրյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, Իջեւանի համայնքապետի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Այնուհետեւ քննարկվեց ծրագրի պատշաճ եւ ժամանակին կատարելու համար կազմակերպչական այլ հարցեր:
------------------------
Նշենք, որ ծրագրի շրջանակներում Բերքաբերում կա 51 շահառու, Խաշթառակում՝ 45 շահառու: Ըստ ծրագրի վերոնշյալ շահառուների հետ կապվել են համապատասխան պայմանագրեր, փաստաթղթերի օրինակները ուղարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ, որոնց համար տրվել է դրական եզրակացություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09