Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում անցկացվել է 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցություն
23.08.2023
![](http://tavush.mtad.am/files/n_pics/36074_s.jpg)
Օգոստոսի 23-ին Տավուշի մարզում անցկացվել է 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական համակարգի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ մի շարք հարցեր:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության պետ Մերուժան Հարությունյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրեններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում