Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

21.08.2023

«Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպությունը շարունակում է ընդունել հայտեր՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագրում ներառելու համար։ Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր Ուկրաինայում բնակվել են նվազագույնը երեք ամիս և տեղահանվել են Հայաստան պատերազմի պատճառով։ Վերաինտեգրման այս ծրագիրը պարունակում է աջակցության երեք բաղադրիչ․

  • Սոցիալական աջակցություն, որը ներառում է բնակվարձի և/կամ կոմունալ վճարների փոխհատուցում, առաջնային անհրաժեշտության գույքի, տեխնիկայի, ինչպես նաև հագուստի, հիգիենայի պարագաների տրամադրում։ Սոցիալական աջակցության բաղադրիչի շրջանակում տրամադրվում է նաև հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվություն։
  • Մասնագիտական վերապատրաստում, այդ թվում հայոց լեզվի՝ անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզուների դասընթացներ։
  • PINcubator բիզնես ինկուբացիոն ծրագիր, որը ներառում է բիզնես դասընթացներ, փոքր բիզնես ծավալելու դրամաշնորհներ և մասնագետի կողմից աջակցություն` քոոուչինգ:

Ծրագիրը նախատեսում է նաև հայրենաճանաչությանն ուղղված արշավներ՝ ապահովելով շահառուների սահուն ինտեգրումն ու հարթակ ստեղծելով միմյանց հետ շփման համար։

Շահառուների հետ աշխատանքը կատարվում է անհատական կարիքի գնահատման միջոցով՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և տեղական գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի մասնագետների կողմից, ուսումնասիրելով շահառուների հետաքրքրվածությունն ու հնարավորությունները վերոնշյալ երեք ծրագրերում ներառելու համար։

Դիմումների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ՝ +374 95 45 01 46 հեռախոսահամարով։

Վերաինտեգրման այս ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ֆինանսավորմամբ՝ տեղական գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ համատեղ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Սփյուռքի վարչության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ոլորտի տեղական ու միջազգային կառույցների հետ սերտ համագործակցկությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36