Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ

13.08.2023

Հարգելի շինարարներ, սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ։ Օգոստոսի երկրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Շինարարի օր։

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում էլ մեծ հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել շինարարին։ Հայ մարդու համար շինարար լինելը մեծ պատասխանատվություն է ու նվիրում, սեփական երկիրը կառուցելու, բարեկեցիկ ու գեղեցիկ դարձնելու ապրելաձև։ Շինարարությունը միշտ էլ եղել ու մնում է մեր երկրի առանցքային ոլորտներից մեկը։

Օրվա առթիվ մեկ անգամ ևս շնորհավորում եմ շինարարներին, ոլորտի պատասխանատուներին, մաղթում ամուր առողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14