Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.08.2023
ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋՆ իր հյուրընկալ դռներն է բացում՝ կրթվելու, մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեցող և մարզի զարգացման գործում իր ներդրումն ապահովել կամեցող անձանց առջև:
Ընդունելությունը կատարվում է առկա ուսուցմամբ հետևյալ մասնագիտությունների գծով․
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ
1․ Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում (որակավորումը՝ ֆերմեր՝ գյուղատնտեսական արտադրության)
Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի, հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի (հիմնական կրթությամբ ընդունված ուսանողները կստանան կրթաթոշակ՝ անկախ անվճար կամ վճարովի ուսուցման ձևից):
2. Խոհարարական գործ (որակավորումը՝ խոհարար)։
Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի:
3. Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում (որակավորումը՝ արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման էլեկտրիկ-փականագործ)։
Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի (հիմնական կրթությամբ ընդունված ուսանողները կստանան կրթաթոշակ՝ անկախ անվճար կամ վճարովի ուսուցման ձևից):
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ
1. Ֆինանսներ (որակավորումը՝ ֆինանսիստ)։
Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի, միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում (որակավորումը՝ տեխնիկ՝ ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկման և նորոգման)
Հիմնական կրթության հիմքով՝ 4 տարի, միջնակարգ կրթության հիմքով՝ 3 տարի:
3. Զբոսաշրջություն (որակավորումը՝ մասնագետ զբոսաշրջային ծառայությունների)։Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի, միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի:
4. Նախադպրոցական կրթություն (որակավորումը՝ դաստիարակ՝ նախադպրոցական կրթության)։
Միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ էլեկտրոնային եղանակով՝ DIMORD.EMIS.AM հայտագրման համակարգում օգոստոսի 1-17-ը:
Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է օգոստոսի 19-ին՝ վկայականի և ատեստատի գնահատականների հաշվարկման հատուկ կարգի հիման վրա:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ՝ ք. Իջևան, Նալբանդյան 5 կամ պարզապես գրել նամակ՝ tavushregcollege@gmail.com էլ. հասցեին, կամ զանգահարել՝ (0263) 4-36-59, (+374) 09377 99 98: