Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
11.08.2023
Սիրելի երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային այս տոնը միտված է երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը։ Տոնն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։
Թանկագին բարեկամներ, անգնահատելի է երիտասարդության դերը թե մեր երկրի անվտանգության ու խաղաղության ապահովման գործում և թե հասարակական-քաղաքական կյանքում։ Երիտասարդների անմիջական ջանքերով ու աշխատասիրությամբ է կայանում պետությունը, ձևավորվում երկրի քաղաքացին։ Այսօրվա երիտասարդությունն է մեր վաղվա օրը։ Նրան է վստահված մեր երկրի զարգացման ու առաջընթացի շարունակականությունն ապահովելու պատասխանատվությունը։
Սիրելի երիտասարդներ, ևս մեկ անգամ շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ խաղաղություն, նպատակասլացություն ու վճռականություն։ Եղեք համարձակ, նորարար ու լավատես։