Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին
11.08.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վարչապետի որոշմամբ ստեղծված անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեության կազմակերպմանը և աշխատանքների պատշաճ իրականացմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է եղել անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման և անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց հետևանքների տարածմանն ու կանխմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցերին։ Անդրադարձ է եղել նաև անտառպահպանությանը և անտառվերականգնմանը վերաբերող մի շարք հարցերի։