Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

10.08.2023

  2023 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 12։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա TOON EXPO 2023 ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։

  TOON EXPO 2023-ը անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցհանդեսն է Հայաստանում և կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ։

  Այցելուները հնարավորություն կունենան անմիջապես ծանոթանալու մոտ 100 ընկերությունների հետևյալ ոլորտներից․
- Կառուցապատում
- Անշարժ գույքի գործակալություն
- Ներդրումային գույք Հայաստանում և արտերկրում
- Շինարարական նյութեր և տեխնիկա
- Ճարտարապետություն և նախագծում
- Վերանորոգում
- Ինտերիեր և էքստերիեր դիզայն
- Գնահատում և չափագրում
- Անվտանգության համակարգեր
- Օդափոխություն և ջեռուցում
- Արևային էներգիայի մատակարարներ

  Մասնակիցները ներկայանալու են հատուկ առաջարկներով այցելուների համար և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14