Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
01.08.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալները և մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը։
Ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին զեկուցել են նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը զեկուցել է 8-րդ Համահայկական խաղերին մարզի մասնակցության նախապատրաստական աշխատանքների մասին։
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը զեկուցել է բերքահավաքի ընթացքի, դաբաղ հիվանդության նոր շտամի դեմ կանխարգելիչ աշխատանքների և ՀՀ կառավարության որոշմամբ Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ այգիների բարելավման և արդիական կաթիլային համակարգերի ներդրման մասին։ Կատարած աշխատանքներն են ներկայացրել նաև մյուս ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում տրվել են մարզպետի նոր հանձնարարականներ։ Մասնավորապես առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետին հանձարարվել է ճշգրտել մարզպետի աշխատակազմի ենթակայության ՊՈԱԿ-ների գույքագրումը։
Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետին հանձնարարական է տրվել Ջուջևանի այգու նախագծային փաստաթղթերի ընթացքի վերաբերյալ։
Հանձնարարականներ են ստացել նաև մնացած ստորաբաժանումների ղեկավարները։