Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
26.07.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, նշել, որ նմանատիպ հանդիպումների կազմակերպումը կնպաստի, որպեսզի քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը լուծվեն համատեղ, ժամանակին և ավելի արդյունավետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ։ Անդրադարձ է եղել նաև անվտանգային և սոցիալ-տնտեսական հարցերին։