Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի միջազգային համագործակցության պատասխանատու Մարգո Արմանդին
21.07.2023
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի միջազգային համագործակցության պատասխանատու Մարգո Արմանդին և Փարիզի ագլոմերացիայի կեղտաջրերի մաքրման կայանների պատասխանատուներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Լուսաձորի վարչական ղեկավարը, մարզպետարանի պատասխանատւներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից կառուցված Լուսաձորի անասնապահական համալիրի և Լուսաձոր գյուղի կոյուղիների համար մաքրման կայանների կառուցման հարցը։
Քննարկումից հետո հյուրերը շրջայց են կատարել Լուսաձորի անասնապահական համալիրում, հիմնադրամի կողմից ստեղծված մինի ֆերմաներում և այգիներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում