Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամառային հանգստի է մեկնել դպրոցականների երկրորդ հերթափոխը
21.07.2023
ՀՀ Կառավարության որոշմամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ մեկնարկել է դպրոցականների 2023 թվականի ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների երկրորդ փուլը:
Հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 10-ը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում ամառային հանգիստը կանցկացնի Տավուշի մարզի 7-ից 13 տարեկան 80 դպրոցական։
Երեխաների մեկնումը ճամբար կազմակերպվել է Իջևանի Սահմանադրության հրապարակից՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ։