Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է հնդիկ գործարար Քարան Բհատիային

21.07.2023

Այսօր, հնդիկ գործարար Քարան Բհատիան, կնոջ և երկու դուստրերի հետ այցելել էր Տավուշի մարզպետարան՝ մարզպետ Հայկ Ղալումյանին հայտնելու իր երախտիքի խոսքերը:

Նշենք, որ գործարարն ամուսնացել է ոսկեվանցի հայուհու հետ և բնակվում է Տավուշի մարզի Ոսկեվան բնակավայրում:
Նախորդ տարի Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի Տավուշի մարզ այցելության ժամանակ, գործարարը դիմել էր դեսպանին անհատական բնակելի տան գազիֆիկացման հարցով:

Մարզպետ Հայկ Ղալումյանի անմիջական հսկողությամբ, Տավուշի մարզպետի աշխատակազմի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի ԳԳՄ-ի և Նոյեմբերյանի համայնքապետարանի անմիջական աջակցությամբ լուծվեց խնդիրն ու արդյունքում գազիֆիկացվեց 12 բնակելի տուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14