Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ՝ բուժաշխատողների համար

20.07.2023

  ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով, Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ, հուլիսի 20-ից երկօրյա դասընթացներ են մեկնարկել մարզկենտրոն Իջևանում։

  Դասընթացներին մասնակցում են առաջնային օղակի բժիշկները՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, վիրաբույժներ, մանկական վիրաբույժներ, օրթոպեդներ, նյարդաբաններ։

  Դասընթացները նվիրված են մանկաբուժության առավել հանդիպող խնդիրներին ու ոլորտի նորարարական մոտեցումներին։

   Նույն ծրագրի շրջանակներում առաջին բուժօգնության դասընթաց են անցնում նաև առաջնային օղակի, դպրոցների և մանկապարտեզների բուժքույրերը։

  Դասընթացներին զուգահեռ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» ԲԿ-ի մասնագետների կողմից իրականացվում է նաև երեխաների անվճար խորհրդատվություն։

   Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն ՇՄԶ /շարունակական մասնագիտական զարգացման/ կրեդիտներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:17:47