Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

13.07.2023

Հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2022-2023 ուստարվա 224 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, Տավուշի մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, հյուրեր:

Արարողության սկսզբում շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, մասնաճյուղի այս տարվա գերազանցառաջադիմության շրջանավարտ Տաթևիկ Վասիլյանը, ԵՊՀ ԻՄ ՈւԽ նախկին նախագահ Գառնիկ Խաչատրյանը, ՈւԳԸ նախկին նախագահ Մեդորա Ասիլյանը:

Գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին Տավուշի մարզպետը, ԵՊՀ ռեկտորը և ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատարը:

Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսով և երաժշտությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16