Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպմանը ներկայացվել են դրամաշնորհային ծրագրերի մրցույթի պայմանները
06.07.2023
Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Տավուշի մարզի ոչ առևտրային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ։
Հանդիպման մասնակիցներին ողջունել է մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի զագացման ծրագրի պատասխանատու Կարեն Հարությւնյանը ներկայացրել է «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը (Բաղադրիչ 2)» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթի պայմանները:
Միջոցառմանն անդրադարձ է եղել ծրագրի մանրամասներին, դիմելու կարգին, մասնակցության պայմաններին։
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման, հարց ու պատասխանի մթնոլորտում։