Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2023թ. ամառային զորակոչը շարունակվում է
06.07.2023
![](http://tavush.mtad.am/files/n_pics/35597_s.jpg)
Այսօր՝ հուլսի 6-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Զորակոչիկներին խաղաղ ու անփորձանք ծառայություն են մաղթել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը, Բերդ համայնքի ավագանու անդամ Արամ Նիգոյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը, զորակոչիկների հարազատները:
Արժանապատիվ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում, տղե՛րք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում