Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է «Տավուշի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան

06.07.2023

Հուլիսի 5-ին Չորաթանի նորակառույց ֆուտբոլի մարզադաշտում Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ կայացել է «Տավուշի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը ողջունել է հյուրերին և մասնակից թիմերին:

Ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Սոս Մարտիրոսյանի հորեղբայր Արշավիր Մարտիրոյանը։

Ֆուտբոլային հանդիպումներին հետևել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, բարերար Սոս Մարտիրոսյանը, համայնքների ղեկավարներ, վարչական ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Բերդի համայնքապետարանի աշխատակիցներ, այլ հյուրեր:

Մրցաշարին մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի, Բերդի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Իջևանի համայնքապետարանների թիմերը։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Իջևանի համայնքապետարանի թիմը։
Երկրորդ և երրորդ պատվավոր հորիզոնականները զբաղեցրել են Դիլիջանի համայնքապետարանի և Տավուշի մարզպետարանի թիմերը։

Բարերար Սոս Մարտիրոսյանը, ով վերակառուցել էր մարզադաշտը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է պատվոգրով և հուշանվերներով։
Պատվոգրերով, շնորհակալագրերով, հուշանվերներով են պարգևատրվել հաղթող և մասնակից բոլոր թիմերը, լավագույնը ճանաչված մասնակիցները, մրցավարները, այլք։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմը պարգևատրվել է 400. 000, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը` համապատասխանաբար` 200. 000 և 100.000 ՀՀ դրամով։

Մրցաշարի արդյունքներն ամփոփել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14