Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
05.07.2023
Հարգելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1991 թվականի անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ հանրաքվեների միջոցով ենթարկվել է փոփոխությունների․ առաջին անգամ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդ անգամ՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
Սահմանադրության ընդունումը ժողովրդի և պետության համար ունի պատմական նշանակություն․ այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշերից է, ներքին համերաշխության, կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխիքներից մեկը։ Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման հարցում։
Հարգելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ, խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին։