Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել 2023 թվականի ամառային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը

04.07.2023

Այսօր տեղի է ունեցել 2023 թվականի ամառային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։

Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N1 տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը և N2 տարածքային ստորաբաժանման ղեկավար փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը ներկայացրել են 2023 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական փուլերին և զորակոչի աշխատանքներին ուղղված մի շարք հարցեր:

Քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման ներկայացված անձնական գործերը։ Նիստին անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27