Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը

04.07.2023

Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը։

Նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, մարզի խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցներ։

Նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը։

Համայնքների ղեկավարների հետ քննարկվեց ընթացիկ սուբվենցիոն ծրագրերի մանրամասները: Մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուները տեղեկատվություններ տրամադրեցին սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Մարզպետը հանձնարարեց հետևողական լինել աշխատանքների ընթացքին և պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27