Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
O Ր Ա Կ Ա Ր Գ
03.07.2023
Հուլիսի 4-ին, ժամը 11։00-ին, կկայանա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը հետևյալ օրակարգով․
1․ 2022 - 2023 թվականներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի, 2024 թվականի նախնական հայտերի մասին։
Զեկուցող՝ Գ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
2. Մարզի համայնքների 2023 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների առաջին կիսամյակի կատարողականների մասին։
Զեկուցող՝ Ա. Բաբլումյան - ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ
3. ՀՀ Տավուշի մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը:
Զեկուցող` Վ․Սուքոյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ
4․ Իմունականխարգելման գործընթացի կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի առողջապահական հաստատություններում։
Զեկուցող` Ռ․ Տիգրանյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ
5․ Այլ հարցեր։