Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

29.06.2023

  Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։

 Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցում էին նաև համայնքապետարանների սոցիալական աշխատողներ և սոցիալական ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ։

  Օրակարգի առաջին հարցով ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրունի բժշկասոցիալական փորձաքննության բժիշկ-փորձագետ Սուսաննա Սիմոնյանն իրազեկեց «Անձի ֆունկցիոնալության մասին» ՀՀ օրենքի և դրա հետ կապված մի շարք իրավական ակտերի մասին։

  Հաշմանդամության գնահատման նոր մոդելի կիրառման մասին խոսեցին Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը և վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը։

  Նիստին անդրադարձ եղավ ոլորտին առնչվող այլ հարցերի ևս։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 10:24:33