Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերապատրաստման դասընթացներ՝ ՏԻՄ-երի համար
29.06.2023
Տեղական ինքնակառավարման մարմինների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով հունիսի 27-29-ը Տավուշի մարզպետարանում կազմակերպվել են մարզի տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացներին մասնակցել են մարզի խոշորացված համայնքների ղեկավարները, նրանց առաջին տեղակալները և տասնյոթ ավագանու անդամներ։
Դասընթացների ավարտին մասնակիցները լրացրել են թեստեր իրենց մասնագիտական գիտելիքների վերաբերյալ։