Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Միմինո» հայ–վրացական մշակութային–խոհարարական փառատոնը Դիլիջանում

17.06.2023

Այսօր՝ հունիսի 17-ին, Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակում առաջին անգամ տեղի ունեցավ «Միմինո» հայ–վրացական մշակութային-խոհարարական փառատոնը:

Փառատոնին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Վրաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Փառատոնի ընթացքում հայկական և վրացական թիմերը ներկայացրին իրենց խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը, պարերն ու երգերը, արվեստն ու արհեստագործական աշխատանքները: Այնուհետեւ կազմակերպվեց մրցույթ մասնակից թիմերի միջև՝ տարբեր անվանակարգերում, իսկ փառատոնի ավարտին կատարվեց մրցանակների շնորհման արարողություն:

Ծրագիրն իրականացվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության աջակցությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18