Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գետահովիտ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով

15.06.2023

Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ղեկավարությամբ Գետահովիտ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով:

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի աշխատակազմից մի շարք աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձիք:

ւսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում, ինչպես նաև փոխհամագործակցությունը արձագանքող ուժերի միջև:

Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ՀՀ ՆԳՆ ՈՍ Տավուշի մարզի պարեկային ծառայությունից 1 խումբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Աղստև» մասնաճյուղի Իջևանի տեղամասի վթարավերականգնողական խումբը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Իջևանի մասնաճյուղի վթարավերականգնողական խումբը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հյուսիս» ՇՏ Իջևանի տեղամասի վթարավերականգնողական խումբը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18