Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2023
![](http://tavush.mtad.am/files/n_pics/35268_s.jpg)
Սիրելի՛ երեխաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Թող ձեր կյանքի օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ, խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ:
Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն:
Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլոր երեխաներին, ծնողներին այս հիասքանչ օրվա առթիվ և մաղթում մեր մատաղ սերնդին խաղաղ, երջանիկ մանկություն ու բարեկեցիկ ապագա: