Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների հրապարակ։
28.05.2023
Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների հրապարակ։ Երթի մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք եւ բազմաթիվ քաղաքացիներ։
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, զինվորական քայլերթով։ Զինվորականները ցուցադրել են հրաձգային զենքերի տեսականի, ինչպես նաեւ բացազատել են զինվորական դաշտային խոհանոց, որից օգտվել են ներկաները։