Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ

15.05.2023

  Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի օրվա առթիվ։

 Ընտանիքի միջազգային օրը 1993 թվականին սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: Իսկ 2011 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ը հայկական տոնացույցում ամրագրվել է որպես Ընտանիքի օր:

  Սիրելի հայրենակիցներ, ընտանիքն է հասարակության հիմնաքարը, ուժեղ պետություն ունենալու գրավականը։ Ուստի որքան ամուր ու բարեկեցիկ ընտանիքներ ունենանք, այնքան ուժեղ ու հզոր կլինի մեր պետությունը։

  Հայ մարդն առանձնակի վերաբերմունք ունի ընտանիքի հանդեպ․ այն պաշտամունքի է հասնում։ Ընտանիքում է հայ երեխան մեծանում ու դաստիարակություն ստանում, ընտանիքն է ազգային ու մշկութային ավանդույթները փոխանցում գալիք սերունդներին։

 Եվս մեկ անգամ շնորհավորելով Ընտանիքի օրվա առթիվ՝ խաղաղություն, առողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10