Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպեց մարզի 12-րդ դասարանի աշակերտուհիների հետ։

13.05.2023

Հանդիպման նպատակը պարեկային ծառայությունը կանանցով համալրելն ու ծառայության գրավչությունը բարձրացնելն էր։

Հանդիպմանը ներկա էին նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան անձինք։

Նախարարը աշակերտներին ներկայացրեց պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվություն` ընդունելության կարգի, փուլային ստուգումների, ինչպես նաև ուսումնառության գործընթացի իրականացման մասին։

Քննարկվեց նաև հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանի դերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05