Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ
12.05.2023
![](http://tavush.mtad.am/files/n_pics/35040_s.jpg)
Սիրելի բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։
Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրեր միավորվեցին մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի մեջ։
Օրը ևս մի առիթ է երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ասելու մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ իրենց մասնագիտական պարտքը կատարող մեր բուժքույրերին։ Դժվար է պատկերացնել բժշկի աշխատանքն առանց բուժքրոջ մասնակցության: Բուժքույրերը անգնահատելի աշխատանք կատարեցին հատկապես կորոնավիրուսային համավարակի շրջանում:
Սիրելի բուժքույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, առողջություն ու բարօրություն։