Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային փուլում հաղթել է Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը

10.05.2023

 Անցկացվել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Տավուշի մարզի նախընտրական փուլի մրցումները։ Միջոցառման մարզային փուլին մասնակցել է 15 դպրոց՝ յուրաքանչյուր թիմում 2 աղջիկ և 5 տղա կազմով:

  Մրցումների մարզային փուլի արդյունքներով առաջին տեղը գրավել է Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Սևքարի միջնակարգ դպրոցի թիմն էր, երրորդ տեղը զբաղեցրել է Նավուրի միջնակարգ դպրոցը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԿԳՄՍ նախարարության և Տավուշի մարզպետի կողմից պարգևատրվել են հավաստագրերով։

  Լավագույնը ճանաչված Բերդավանի դպրոցի թիմը մայիսի 20-21-ը կմասնակցի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի հանրապետական եզրափակիչ մրցումներին, որը կանցկացվի Դիլիջան համայնքի Պարզ լիճ տանող ճանապարհի 4 կմ հատվածում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05