Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն

09.05.2023

  Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում Հաղթանակի և խաղաղության տոնին և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շարքն սկսվեց հարգանքի տուրքով։  

 Մայիսի 9-ի առավոտյան միջոցառման մասնակիցները քաղաքի Սահմանադրության հրապարակից հանդիսավոր երթով շարժվեցին դեպի Մեծ հայրենականում զոհված իջևանցիների հիշատակին կառուցված հուշահամալիր։

  Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, զինվորականներ ու պատերազմի վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հանուն հայրենիքի ազատության իրենց կյանքը զոհաբերած խիզախ հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33