Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ

09.05.2023

  Հարգելի հայրենակիցներ, պատերազմի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ:

  Հայրենական պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ մղած պայքարում խորհրդային երկրի ժողովուրդների հետ իր անգնահատելի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ձեռք բերվեց նաև քաջ հայորդիների շնորհիվ։ Շատերը զոհվեցին այդ պատերազմում, շատերն էլ վերադարձան հերոսի կոչումով ու պարգևներով։ Իսկ տարիներ անց պատմությունից մեզ հասած հերոսական օրինակները հարստացան նոր՝ մերօրյա հերոսների անուններով։

  Հարգելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ՝ գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի զոհված մեր հերոսների անմար հիշատակի առաջ։

  Տոնի առթիվ հարատև խաղաղություն եմ մաղթում մեր երկրի սահմաններին, իսկ ժողովրդին՝ բարօրություն ու ստեղծագործ աշխատանք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10