Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ

08.05.2023

  Հարգելի տավուշցիներ, երկրապահներ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ: 2002 թվականի փետրվարին ՀՀ ԱԺ որոշմամբ մայիսի 8-ը որպես Երկրապահի օր ընդգրկվեց մեր պետական տոնացույցում։

  Մեր երկրի անկախության ու կայացման գործում անգնահատելի է երկրապահի դերակատարությունը։ Երկրապահներն առաջինն իրենց վրա վերցրին մեր անկախ հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունը՝ դառնալով Հայոց ազգային բանակի կազմավորման հիմքն ու հիմնաքարը։

  Իմ խոնարհումը կյանքը հայրենիքին նվիրած մեր նահատակների, այն զոհված ազատամարտիկների հիշատակի առաջ, ովքեր անառիկ պահեցին մեր երկրի սահմանները, հավատ ներշնչեցին վաղվա օրվա հանդեպ։ Հավերժ փառք ու պատիվ մեր հերոսներին։

  Մեկ անգամ ևս շնորհավորելով Երկրապահի օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, առողջություն ու երջանկություն։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10