Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշամրցաշար` նվիրված Պավլիկ Աբազյանի հիշատակին

07.05.2023

«Կյոկուշինկայ» կարատեի ֆեդերացիայի մարզիչ Ստեփան Սարհատյանի նախաձեռնությամբ մայիսի 7-ին Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ կարատեի մարզային առաջնություն՝ նվիրված զոհված ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանի հիշատակին։

Հուշամրցաշարին ներկա էին Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Պավլիկ Աբազյանի ծնողները, ընկերները։

Հուշամրցաշարի վերջում Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից գավաթ հանձնեց «Կյոկուշինկայ» կարատեի ֆեդերացիայի մարզիչ Ստեփան Սարհատյանին:

Պավլիկ Աբազյանն Աչաջուր գյուղից էր, երկար տարիներ զբաղվել է կյոկուշինկայ կարատեով: Պավլիկը հաղթել է մի շարք միջազգային մրցույթներում, նա ոչ միայն դպրոցի լավագույն աշակերտներից էր, այլ նաև Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33