Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

03.05.2023

Ս/թ մայիսի 05-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով․


1.Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին


2․«Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում հաստիքներ ավելացնելու մասին


3․«Ներքին Ծաղկավան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին


4․Տավուշի մարզի Տավուշ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի գլխավոր հատակագծի լրամշակման, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակման նախագծման առաջադրանքը հաստատելու մասին


5․Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին


6․Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին


7․Տավուշի մարզ, Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրմանը համաձայնություն տալու մասին


8․Տավուշի մարզի, Իջևան համայնք, Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03հա մակերեսով մեկ միավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին


9․Տավուշի մարզի, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Անկախության փողոց թիվ 35 հասցեում գտնվող 0.035հա մակերեսով մեկ միավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին


10․Տավուշի մարզի, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.029հա մակերեսով մեկ միավոր գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին


11.«Խաշթառակի մանկապարտեզի հիմնանորոգում» ծրագրին համայնքի կողմից ֆինանսական ներդրում կատարելու մասին


12․ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու մասին


13․Այլ հարցեր
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05