Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել

03.05.2023

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, Իջևան համայնքի ղեկավարը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական ղեկավարներ:

Քննարկվել են 2023 թվականին Իջևան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, համայնքապետարանի լիազորությունների շրջանակներում արվող աշխատանքները, ապա Իջևան համայնքի ղեկավարը ներկայացրել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը:

Մարզպետը հորդորել է հետևողական լինել և վերահսկողություն սահմանել համայնքում կատարվող աշխատանքներին, որպեսզի արագ վերացվեն թերությունները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05