Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել Դիլիջանի համայնքապետարանում

02.05.2023

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել Դիլիջանի համայնքապետարանում, որին մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ և վարչական ղեկավարներ:

Քննարկվել են 2023 թվականին Դիլիջան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, համայնքապետարանի լիազորությունների շրջանակներում արվող աշխատանքները, ապա Դիլիջան համայնքի ղեկավարը ներկայացրել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը:

Մարզպետը հորդորել է հետևողական լինել և խիստ վերահսկողություն սահմանել համայնքում կատարվող աշխատանքների նկատմամբ, որպեսզի արագ վերացվեն թերությունները և արդյունքը գոհացնող լինի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14