Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ
29.04.2023
Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Այն մեր տոնացույցի ամենաերիտասարդ տոներից է։
2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։ Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։
Տոնի հիմքում միասնականության ու համերաշխության գաղափարն է։ Տոնը կարևորում է Քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության կայացման ու զարգացան գործում։ Յուրաքանչյուրիս ու մեր բոլորիս ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու գործին։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Քաղաքացու օրվա առթիվ։ Խաղաղություն, առողջություն ու ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին։