Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

27.04.2023

             Սիրելի հայրենակիցներ, աշխատանքի վետերաններ

    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Տոնը ևս մի առիթ է՝ մեծարելու ու գնահատելու աշխատավոր մարդուն, նրա կատարած աշխատանքն ու վաստակը։

  Սերն աշխատանքի հանդեպ հայ մարդուն բնորոշ հատկանիշ է։ Որտեղ էլ որ հայն աշխատել է, իր երկրում թե նրա սահմաններից դուրս, միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծագործ մտքով ու արարող ձեռքով։

 Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մայիսմեկյան տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիս խաղաղություն, առողջություն և ստեղծագործ աշխատանք՝ ի նպաստ մեր ընտանիքների բարօրության ու մեր երկրի զարգացման։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10