Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ

19.04.2023

   Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հարկ վճարողի օրվա առթիվ։

 Կարևորելով հարկ վճարողների դերը պետականաշինության գործում` 2021 թվականին որոշում է ընդունվել ապրիլի 19-ը սահմանել որպես Հարկ վճարողի օր:

  «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքն առաջին անգամ ընդունվել է 1992 թվականի ապրիլի 19-ին, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգն ու նրա սկզբունքները, հարկային մարմնի և հարկ վճարողի հարաբերությունները:

 Հարգելի հայրենակիցներ, հավաքագրվող հարկերից է կախված մեր երկրում անվտանգային, սոցիալական խնդիրների լուծումը, օրինականության ամրապնդումը, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովումը։ Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որովհետև հարկ վճարելով նպաստում ենք մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը։

  Մեկ անգամ ևս շնորհավորելով Հարկ վճարողի օրվա առթիվ՝ խաղաղություն, առողջություն, արժանապատիվ աշխատանք ու հաջողություններ եմ մաղթում բոլորիս՝ ի նպաստ մեր պետության զարգացման ու առաջընթացի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10