Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիա երկրամասի Ռեգեն համայնքի պատվիրակությանը
12.04.2023
Ապրիլի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիա երկրամասի Ռեգեն համայնքի պատվիրակությանը՝ Ռեգեն համայնքի Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ-ի խորհրդի անդամ, Վանաձոր-Ռեգեն համագործակցության համակարգող Հերբերթ Ուննաշի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում էին Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ-ի տուրիզմի գծով համակարգող Էլիզաբեթ Ուննաշը, Ֆիյթախ համայնքապետարանի տուրիզմի բաժնի համակարգող Մոնիկա Հոյելմայերը։ Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, տուրիզմի ոլորտի պատասխանատուներ։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել Ռեգենի գործընկերներին իրականացված ծրագրերի համար, հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի ու կամրապնդվի նոր ծրագրերով։
Հանդիպմանը քննարկվել են այս տարվա ամռանը տուրիզմի թեմայով նախատեսվող փորձի փոխանակման ու այդ նպատակով այցելության հետ կապված հարցեր։
Գործընկեր կողմերը զրուցել են նաև հետագա համագործակցության ուղիների ու հնարավորությունների շուրջ, հուշանվերներ հանձնել միմյանց։