Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագիր՝ լավագույն մասնակցության համար
04.04.2023
Տավուշի մարզն արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին լավագույնս մասնակցելու համար։
Նշենք, որ մրցաշարն անց է կացվել երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերով, 2 փուլով՝ մարզային և եզրափակիչ։
1-ին տարիքային խմբում մրցումներին մասնակցել են 18-40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ։
Մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 163 մարզիկ։ Նրանցից եզրափակիչ են դուրս եկել 12-ը։