Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
30.03.2023
![](http://tavush.mtad.am/files/n_pics/34558_s.jpg)
Հարգելի քաղաքացիներ, հանրապետության հովտային գոտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2°C, հողի մակերևույթին՝ 3-ից -4°C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում, նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4°C, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2°C։
Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում պտղատու ծաղկած այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորությւան դեպքում՝ ոռոգում)։